Оставить комментарий

Աֆորիզմներ

Կյանքի մասին

Մարդու իսկական կյանքը սկսում է հիսուն տարեկանում։ Այդ տարիներին մարդը տիրապետում է այն բանին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել։
Բոք

Մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում` դատապարտում են նրանց, այնուհետև` ներում են նրանց։

Կյանքի սանդուղքը լի է ծեղերով, և առավել ցավոտ նրանք մխվում են, երբ դուք սահում եք սանդուղքով ցած։
Բրաունել

Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։
Գրաֆ

Եթե դու գնահատում ես քո կյանքը, հիշի’ր, որ ուրիշները ևս իրենց կյանքը գնահատում են ոչ պակաս։
Եվրիպիդես

Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում։
Էմերսոն

Իմաստալից է միայն հանուն ուրիշների ապրած կյանքը։
Էյնշտեյն

Մարդկանց մեծամասնությունն իր կյանքի առաջին կեսն անց է կացնում այնպես, որպեսզի փչացնի երկրորդը։
Լաբրյուեր

Ապրել նշանակում է ոչ միայն փոխվել, այլև` մնալ ինչպիսին որ կաս։
Լերու

Արդ, հազիվ առկայծելով` միմյանց են փոխարինում սերունդները` հաղորդելով մեկմեկու` ինչպես վազքում, կյանքի ջահերը։
Լուկրեցիոս

Ով կարող է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը։
Կուրց

Կյանքն այնքան էլ թանկ չէ, աշխարհն էլ այնքան քաղցր չէ, որպեսզի դրանք գնվեն ստրկության ու շղթաների գնով։
Հենրի

Մեր կյանքը չափվում է այն ջանքերի գնով, որը մեզ վրա նստել է։
Մորիակ

Կյանքը մենք պատկերացնում ենք հիրավի թեթև միայն այն ժամանակ, երբ խոսքը գնում է ուրիշների մասին։
Նորման

Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի։
Շիլլեր

Կյանքն ինքնին կարճ է, բայց երբ այն դժբախտ է` թվում է երկար։
Պուբլիլիոս Սիրոս

Վատ են ապրում նրանք, ովքեր ողջ կյանքում ապրել են պատրաստվում։
Պուբլիլիոս Սիրոս

Կյանքի ավարտվածությունը` թե՜ կարճատև, թե՜ երկարատև, որոշվում է միայն նպատակով, հանուն որի այն ապրված է։
Ջորդոն

Սիրել ինչ-որ բան ավելի շատ, քան կյանքը, նշանակում է կյանքը դարձնել ինչ-որ ավելի մեծ բան, քան նա կա։
Ռոստան

Մեր կյանքն անցնում է ձգտումների մեջ` ինչ մենք չունենք և ափսոսանքների մեջ` ինչ մենք այլևս չենք ունենա։
Ռու

Հարկավոր է ուտել, որպեսզի ապրել, այլ ոչ թե ապրել, որպեսզի ուտել։
Սոկրատես

Մեծ գործեր ստեղծելու համար հարկավոր է ապրել այնպես, կարծես թե չես մեռնելու։
Վովենարգ

Կյանքի դպրոցում սովորելը պարտադիր է. դրանից խուսափել չի կարող ոչ մի մարդ։
Վուդբերի

Երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր։
Տերյե

Մենք ծերանում ենք, բայց դա միակ միջոցն է երկար ապրելու։
Օբեր

Հիշել ապրած կյանքը, դա, հավանաբար, գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից։
Ֆրանկլին

Սիրո մասին

Լցված սիրտը չի կարող կշռադատել բառերը։
Վրդովվելու ընդունակությունը յուրաքանչյուր ազնիվ մարդու զինավառության կարևորագույն մասն է։
Սրտի հանգստության համար լավագույն միջոցը մտքի աշխատանքն է։
Մենք չգիտենք այն կրքերի լեզուն, որոնցով չենք ապրում։
Միայն խանդավառ հոգիներն են կարողանում պայքարել ու հաղթել։ Բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերը պատկանում են նրանց։ Սառը դատողությունը ոչ մի գեղեցիկ բան երբեք չի կատարել։
Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Սիրահարվածները նման են լուսնոտներին, նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով։
Ե’վ սիրել, և’ իմաստուն լինել` անհնարին է։
Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։
Ով գրում է սիրո մասին վսեմ և մաքուր, արյան մեջ նա հուզումներ չի հարուցում։
Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։
Սիրել` նշանակում է դադարել համեմատել։
Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։
Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար։
Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է։
Սիրո մեջ ինքնասիրությունը նման է անձնական շահախնդրությանը ընկերության մեջ։
Այն մարդը, ում զգացմունքները մի քիչ մաշվել են, ավելի շատ ձգտում է դուր գալ, քան սիրել։
Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։
Սիրել` նշանակում է ապրել սրտով։
Սիրող մարդու զայրույթը կարճատև է։
Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։
Սիրո առաջին նախանշաններից են տղամարդու մոտ`երկչոտությունը,իսկ կնոջ մոտ`քաջությունը:

 

Ես նրան այնքան եմ սիրում,որ եթե նա որոշեր գնդակահարեր ամբողջ աշխարհին,ապա ես նրա կողքին կկանգնեի և լուռ կտայի փամփուշտները :

 

Սերը երևակայության հաղթանակն է բանականության հանդեպ :
Սերը կույր է,սակայն ամուսնությունը հիանալի ակնաբույժ է :

 

Սիրո տառապանքը չի կարելի հաղթահարել փիլիսոփայության միջոցով,այլ միայն ուրիշ կնոջ օգնությամբ :

 

Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին սերը,իսկ կինը երազում է լինել տղամարդու վերջին սիրավեպը :

 

Սերը միակ կիրքն է,որ չի ճանաչում ոչ անցյալ,ոչ ապագա :

 

Փախիր,եթե ցանկանում ես ,որ քեզ սիրեն :

 

Երբ գալիս է սերը,ամեն ոք պոետ է դառնում :

 

Սիրում են լոկ մեկ անգամ`ամենաառաջին անգամ :

 

Սիրիր դիմացինիդ,ինչպես ինքդ քեզ :

 

Սիրահարվածները խենթ են :

Սերը աթարին էլ է կպնում :

Ընկերության մասին

Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է։
Հենրի Ադամս

Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։
Ալֆիերի

Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։
Բալզակ

Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։
Բեկոն

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։
Գրասիան

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։
Գրաֆ

…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։
Դեբիդուր

Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։
Եվրիպիդես

Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։
Էննիուս

Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։
Էրազմ Ռոտերդամցի

Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։
Թելման

Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։
Թուկիդիտես

Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։
Ժանլիս

Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։
Լաբրյուեր

Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
Լառոշֆուկո

Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։
Լառոշֆուկո

Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։
Լառոշֆուկո

Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։
Լեսինգ

Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։
Կրասիցկի

Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։
Հեզլիթ

Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։
Հելվեցիուս

Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։
Հիպել

Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։
Էթել Մամֆորդ

Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է. և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։
Մանձոնի

Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։
Միզներ

Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։
Պյութագորաս

Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։
Պուբլիլիոս Սիրոս

Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։
Պուբլիլիոս Սիրոս

Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին։
Ռենար

Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք։
Ժան Ժակ Ռուսո

Երջանկության մասին

Բախտը` երկչոտ սիրուհու նման, չնայած սիրում է պարգևել իր բարեհաճությունը, սակայն հարկադրում է մեզ պայքարել իր համար։
Բոուվի

Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն։
Գագեդորն

Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է։
Զանդերս

Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից։
Լառոշֆուկո

Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։
Լյուդվիգ

Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան` դժբախտությունից։
Լյութեր

Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը։
Կլոդել

Պարապությունը երեխաների երջանկությունն է ու ծերերի դժբախտությունը։
Հյուգո

Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է երևում։
Մոնտեսքյո

Մարդը որքան ավելի երջանիկ է, այնքան ավելի քիչ է ուշադրություն հատկացնում իր երջանկությանը։
Մորավիա

Մեծ բախտավորություն է դժբախտություն չիմանալը։
Շեֆեր

Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։
Հենրի Շոու

Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։
Հենրի Շոու

Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։
Պասկալ

Որքան ավելի երջանիկ է ժամանակը, այնքան այն ավելի կարճ է։
Պլինիոս Կրտսեր

Մարդու կյանքը լի է երջանկությամբ` գլխավորապես նրա համար, որ մշտապես նա սպասում է, թե այն շուտով կլինի այդպիսին։
Պո

Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար։
Պաբլիլիոս Սիրոս

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։
Պաբլիլիոս Սիրոս

Երջանկությունն ավելի դյուրին է գտնել, քան պահպանել։
Պաբլիլիոս Սիրոս

Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը։
Բեն Ջոնսոն

Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։
Սերվանտես

Կույր է ոչ միայն երջանկության աստվածուհին` ֆորտունան, նա հաճախ կույր է դարձնում և նրանց, ում երջանկացնում է։
Ցիցերոն

Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնել է հուսահատության ծայրագության խորքերից։
Ստեֆան Ցվայգ

Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։
Օպենհեյմ

Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել։
Ֆրանս

Ուրախությունն ընդունակ է ստորություններ գործելու, դժբախտությունը` երբեք։
Ագետան

Ուրախ մարդուն ողջ աշխարհն ուրախ է երևում։
Գյոթե

Վարդի փշերից գանգատվելու փոխարեն ես ուրախանում եմ, որ փշերի մեջ վարդ է աճում։
Ժուբեր

Ուրախությունը մարդուն դյուրահաղորդ է դարձնում, դժբախտությունը ստիպում է նրան խորասուզվել ինքն իր մեջ։
Հեբել

Նա, ով ուրախ է, և նա, ով թախծում է, իրար չեն հանդուրժում։
Հորացիոս

Գովեստը հաճելի է լսել գովեստի արժանի մարդկանց շուրթերից։
Նևիուս

Ուրախության ամենապայծառ բռնկումները մեր մեջ սովորաբար առաջանում են անսպասելի կայծից։
Սեմուել Ջոնսոն

Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չէինք գտնի։
Սենեկա Կրտսեր

Աֆորիզմներ ժպիտի մասին

Եթե ցանկանում եք , որ կյանքը ժպտա ձեզ, սկզբում նրան լավ տրամադրություն պարգևեք :
Ժպտացեք , թող ղեկավարությունդ կուրանա :

Թող քո ժպիտը փոխի աշխարհը , բայց թույլ մի տուր , որ աշխարհը փոխի ժպիտդ:

Ժպիտը ձգվող հասկացություն է :

Իսկական տղամարդուն կարելի է սպանել միայն ծիծաղով :

Դեմքի ուրախ տեսքը աստճանաբար ցույց է տալիս և ներքին աշխարհին:

Գեղեցիկ ժպիտը ամենապարզ միջոցն փոխել ձեր արտաքինը :

Երբեք մի դադարիր ժպտալ, նույնիսկ երբ դու տխուր ես , չէ որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին :

Եթե մարդը չունի հումորի զգացում , ապա նա գոնե պետք է ու

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Отслеживать

Get every new post delivered to your Inbox.

%d такие блоггеры, как: