Оставьте комментарий

Gucci

Gucci

Gucci բրենդի հիմնադիրը` Գուչչիո Գուչչին ծնվել է 1881 թվականին Ֆլորենցիայում: Նրա հայրն արհեստավոր էր` վաճառում էր իր ձեռքով պատրաստած գլխարկներ:
23 տարեկան հասակում Գուչչիոն բացում է արհեստանոց, որտեղ պատրաստում էին ձիերի թամբեր: Արհեստանոցի անունն էր «Գուչիի տուն»: Սակայն հոր հետ վիճաբանությունից հետո երիտասարդը որոշում է հեռանալ երկրից և փակում է արհեստանոցը:

Նա տեղափոխվում է Լոնդոն և աշխատանքի տեղավորվում «Սավոյ» հյուրանոցում: Սկզբից բեռնակիր, ապա վերելակավար աշխատելով` նա նկատում է, որ կախված մարդկանց սոցիալական կարգավիճակից և խավից` ճամպրուկներն ու պայուսակները տարբեր էին: 1921 թվականին Գուչչին վերադառնում է Իտալիա և ծանոթանալով Աիդա Կալվելլիի հետ, ամուսանանում նրա հետ: Լոնդոնումվաստակած միջոցներով նա կրկին բացում է արհեստանոցը և արդեն ձիու թամբից և ժոկեյների համար նախատեսված հագուստից` սկսում է վաճառել նաև ճամպրուկներ և պայուսակներ: Գնորդները շատ էին հավանում որակյալ արտադրանքը, և շուտով Գուչչիի արհեստանոցի փառքը տարածվում է ողջ Եվրոպայով մեկ:
Գուչչիոն վեց երեխա ուներ: Երբ նրա որդիները մեծացան, նրանք սկսեցին օգնել հորը: 1933 թվականին Գուչչիոյի որդին, Ալդոն հորինում է իրար միահյուսված երկու G տառով լոգոտիպ, որը Գուչչիո Գուչչիի սկզբնատառերն էր: Փոքրիկ արհեստանոցը շուտով վերածվում է կաշի արտադրող գործարանի: Գործարանի հաջողությունն այնքան մեծ էր, որ 1838-ին Հռոմի հեղինակավոր փողոցներից մեկի վրա բացվում է առաջին բուտիկը: Գուչչիի արտադրանքից օգտվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Էլիզաբեթ թագուհին և Ժակլին Քեննեդին: 40-ականների սկզբին Gucci խանութներ են բացվում ողջ Իտալիայով մեկ:
Գուչչիոյի որդին` Ալդոն, ով հորինել էր ֆիրմային լոգոտիպը, ապահովեց հոր ընկերության զարգացումը: Նրա շնորհիվ Gucci անվան տակ սկսեցին արտադրել ժամացույցներ, մետաքսյա վզկապներ և փողկապներ: Նա ստեղծեց բամբուկե բռնակով պայուսակ, որը մեծ հաջողություն ունեցավ և օգտագործվում է մինչ այսօր: 1940-ին Ալդոն ուղևորվեց Ամերիկա, որտեղ տեղացիներին ցույց տվեց Gucci արտադրանքը: Հավաքածուն բառացիորեն պայթեցրեց Ամերիկան: 1953-ին Ալդոն Նյու Յորքում բացում է Gucci բուտիկ: Դրան են հաջորդում Փարիզի և Լոնդոնի խանութները:
Gucci-ի դեմքն իհարկե Գրեյս Քելլին էր: Նրա հարսանիքին բոլոր հյուրերը որպես նվեր ստացան Gucci ֆիրմային շարֆ, իսկ ավելի ուշ Գուչչին ստացավ թագավորական առաքիչի կարգավիճակ:
Գուչչիո Գուչչիի մահվանից հետո ընկերության գործերը վատացան: Բազմանդամ ընտանիքի ներկայացուցիչները սկսեցին դատվել միմյանց հետ: Արդյունքում Ալդոն ստացավ ընկերության բաժնետոմսերի 50%-ը և դարձավ դրա ղեկավարը:
Սկսվում է օծանելիքի, ժամացույցների, կանացի հագուստի և մորթե իրերի արտադրությունը: Մինչև 70-ականների վերջը Gucci ընկերությունն ամենահայտնի համաշխարհային բրենդներից էր: Սակայն մշտական բնույթ կրող ընտանեկան վեճերն ու սկանդալները համարյա սնանկացրին ընկերությունը: Եվ եթե 70-ականներին Gucci-ն շքեղության խորհրդանիշ էր, ապա 80-ականներին կորցրել էր իր հմայքն ու վերածվել էժանագին բրենդի:
Այդ ժամանակ էլ սկսվում է Gucci իրերի մասսայական կեղծումը, ինչն ավելի է վնասում ընկերության համբավին: 1986-ին Ալդոն հայտնվում է ճաղերի հետևում (նրա որդին` Պաոլոն, միավորվելով Գուչչիոյի որդիներից մեկի անօրինական զավակ Մուրիցիոյի հետ, ԱՄՆ կառավարությանը հանձնում է փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Ալդոն խուսափում էր հարկերից): Ընկերության ղեկավարությունն անցնում է Մաուրիցիոյին:
Սա ընկերության պատմության վատագույն ժամանակաշրջանն է: Մաուրիցիոն հեռացնում է ընկերության համար կարևոր աշխատողների, վաճառքից հանում է բամբուկե բռնակով պայուսակը, իսկ ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխում է Միլան: 90-ականների սկզբին Gucci արտադրանքը կրելը վատ ճաշակ էր համարվում, և ընկերությունը մոտ էր սնանկացման: Գուչչիո Գուչչիի թոռները հերթով վաճառում են իրենց բաժնետոմսերը, որոնց մեծ մասը գնում է Investcorp ֆինանսական ընկերությունը` հրավիրելով դիզայներ Թոմ Ֆորդին: Ֆորդը վերականգնում է ընկերության կարգավիճակը:
Թոմ Ֆորդի շնորհիվ Gucci-ն կրկին նորաձև է դառնում: «Jet Set» հավաքածուի համար 1995-ին Թոմըստանում է «Հագուստի լավագույն ձևավորող» կոչումը: Նրա հետագա` «Euro Hippies» և «Studio 54» հավաքածուները մեծ հաջողություն են ունենում:
Այժմ Gucci-ն ամենահայտնի ու սիրված բրենդներից է: Հայտնի աստղերը չեմ թաքցնում իրենց սերն այս ապրանքանիշի նկատմամբ: Մենք նույնպես: Իսկ դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Գուչչիո Գուչչիին, ով թամբեր պատրաստող արհեստանոցը վերածեց նորաձևության միտումներ թելադրող բրենդի:{jacomment on}

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: