Оставьте комментарий

Hello Kitty

Hello Kitty

«Sanrio» ընկերությունը ստեղծվել է 1960 թվականին, երբ Սինտարո Ցուդզին որոշեց պատերազմից հետո մարդկանց գոնե մի քիչ ուրախություն պարգևել: Նորահայտ ընկերության նշանաբանը դարձավ «Փոքր նվեր` լայն ժպիտ»-ը, և Ցուդզիին իսկապես հաջողվեց այն իրականության վերածել. խանութից համարյա ոչ-ոք դատարկ ձեռքերով դուրս չէր գալիս: Հաճախորդներն իրենց սիրելիներին և հարազատներին փոքրիկ նվերներ էին տանում` բացիկներ, ոչ թանկարժեք խաղալիքներ և նմանատիպ մանրուքներ:

Ժամանակն անցնում էր, իսկ ընկերությունը զարգանում էր` մեծացնելով իր տեսականին, սակայն ինչ-որ բան պակասում էր: Ինչ-որ փոքրիկ բան էր պակասում, որպեսզի նվերների խանութը վերածվեր մեծ բիզնեսի: Եվ այդ պակասող բանը դարձավ սպիտակ փիսիկը, որը սիրվեց միլիոնավոր մարդկանց կողմից` անկախ տարիքից և ազգությունից:
Hello Kitty-ին այժմ բոլորը գիտեն: Այդ ժամանակ ճապոնացի աղջիկների մոտ շատ տարածված էր անգլիական մշակույթը, և փիսիկի անվան համար առաջարկվեց «Kitty White» անունը, սակայն, ինչպես տեսնում ենք, այս տարբերակը չընդունվեց: Փոխարենը փիսիկը ստացավ «Hello Kitty» անունը:
Սկզբից փիսիկը հայտնվեց բացիկների վրա, սակայն Sanrio ընկերությանն անհավանական փառք բերած առաջին ապրանքը հասարակ դրամապանակն էր, որն այնքան սիրվեց գնորդների կողմից, որ ընկերությունը որոշեց «փիսիկապատել» ամենատարբեր ապրանքներ նույնպես:
Որոշակի պահի Sanrio ընկերությունը բախվեց ապրանքների վաճառքի նվազման խնդրի հետ. 1977 թիվն էր,իսկ գնորդները բողոքում էին, որ Kitty-ն միշտ միանման էր: Եվ իրոք, այդ ժամանակ Kitty-ն միշտ նույն դիրքում էր պատկերվում. մռութը դեպի դիտողը, իրանը շրջած և միշտ նույն կապույտ հագուստով:
Գնորդները հոգնել էին այդ միատեսակությունից, և Sanrio ընկերությունը դիզայներ Յամագուտի Յուկոյի (Kitty-ի «մայրիկի») օգնությամբ որոշեց փոփոխել փիսիկի կերպարը: Նրա մռութիկն ավելի փափուկ տեսք ստացավ, իսկ փիսիկի զգեստապահարանում հայտնվեցին այլ հագուստներ:
Գուցե Kitty-ի հաջողության գաղտնիքը նրա ոչ ստանդարտ տեսքն է. փոքրիկ մարմին, խոշոր գլուխ, ցցված ականջներ, կոճակ-աչքեր և փոքրիկ քթիկ, և բերանի բացակայություն: Եթե նկատել եք` Kitty-ն բերան չունի: Գուցե այս «անավարտությունն» է փիսիկի հմայքի գաղտնիքը. գուցե յուրաքանչյուր մարդ այդ անավարտության մեջ պատկերացնում է իրեն հատուկ դեմքի արտահայտությունը:
Եվ այսպես` Kitty-ի համար մի ամբողջ աշխարհ հորինեցին, որտեղ նրա ընկերներն են և հարազատները: Բացի այդ որոշվեց կարևոր ամսաթիվը` Kitty-ի ծննդյան օրը. 1974 թվականի նոյեմբերի 1-ը:
1976 թվականին հրատարարկվեց «Hello Kitty» նկարազարդումներով առաջին գիրքը, իսկ 80-ականների սկզբին ստեղծվեց առաջին մանկական ամսագիրը: Բացի այդ փիսիկը գրավեց նաև հեռուստաեթերը. Kitty-ն բազմիցս հայտնվում էր տարբեր հաղորդումներում և սերիալներում:
Քաջ գիտակցելով, որ հաճախորդի ցանկությունն օրենք է վաճառողի համար` Sanrio ընկերության դիզայներները ժամանակ առ ժամանակ թարմացնում էին նրա զգեստապահարանը: Այսպես շուտով Kitty-ն ունեցավ դպրոցական պարագաներ և իրեր տան համար:
Այսօր արդեն Hello Kitty-ն բացառապես մանկական բրենդ չէ: Կարելի է հանդիպել անգամ հարսանյաց զգեստ համապատասխան նշաններով և ոսկերչական գործեր: Իսկ ամեն ինչ սկսվեց հասարակ դրամապանակից, որն ընդամենը 240 ճապոնական իեն արժեր: Իսկ այսօր Hello Kitty-ն զարդարում է ավելի քան 22 հազար բազմատեսակ ապրանքներ` Sanrio ընկերությանն ապահովելով տարեկան մեկ միլիարդ դոլլար եկամուտ:
Չնայած առաջին հայացքից «անլուրջ» տեսքին` Hello Kitty ապրանքանիշի ոսկերչական զարդերն ու այլ պարագաները կարող են շատ թանկ լինել: Օրինակ Kitty-ի պատկերով ադամանդապատ վզնոցը մոտավորապես 25.000 ԱՄՆ դոլլար արժե:
Hello Kitty լոգոն անգամ հայտնվել է ավիաընկերություններից մեկի ինքնաթիռի վրա: Ճապոնացի փիսիկիվերջին ձեռքբերումներից է Christian Dior լեգենդար նորաձևության տան դեմք ճանաչվելը: Անցած տարի Vogue ամսագրի ճապոնական տարբերակի էջերը զարդարվեցին Dior-ի հագուստով և կարմիր ժապավենով սպիտակամորթ փիսիկի պատկերներով: Hello Kitty-ն նաև կհամագործակցի հայտնի դիզայներ Ջոն Գալյանոյի հետ:
Ինչպես տեսնում ենք` ճապոնացի փիսիկը շարունակում է բարձր պահել թե երեխաների, թե մեծահասակների տրամադրությունը: Մանուկներն ուրախանում են, իսկ երիտասարդ աղջիկները հպարտանում իրենց Hello Kitty գլամուրային պարագաներով: Իսկ տղամարդիկ գիտեն, թե ինչպես անակնկալ մատուցեն իրենց սիրելիներին: Բավական է մի փոքրիկ իր` Hello Kitty փիսիկի պատկերով :{jacomment on}

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: