Оставьте комментарий

Միլիոններ

1.Hublot ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաթանկ ժամացույցը
Շվեյցարական Hublot ընկերության ղեկավար Ժան-Կլոդ Բիվերը հայտարարել է $5 մլն արժեքով` Big Bang կոչվող կանացի ժամացույցի նոր մոդելի վաճառքի հանվելու վերաբերյալ, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:

Տվյալ մոդելի վրա տեղադրված է 300 կարատ ընդանուր քաշով 1200 ադամանդ: Հատուկ ուշադրության են արժանի 6 ադամանդները, որոնցից յուրաքանչյուրի քաշը գերազանցում է 3 կարատը:

Ընկերության տնօրենը պնդում է, որ ներկայում ժամացույցը աշխարհում ամենաթանկ մոդելն է:                                                                    ………………………………………………………………………………………………………………………………………………………………… 2.Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաները 2011-2012 թվականներինBugatti Veyron Super Sports

Որն է ամենից թանկ ավտոմեքենան աշխարհում: 1987թ.-ին վաճառվեց 1931թ.-ի արտադրության “Bugatti Royale Kellner Coupe”` 8,700,000 ԱՄՆ դոլարով: Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը ծախսում է ավելի քան ութ միլիոն դոլար` մեքենա գնելու համար: Բայց, եթե Դուք ունեք փող և հնարավորություն, մի մասը կարող եք ծախսել սուպերմեքենաների վրա` սեփական հավաքածուն ունելու, հաճույք ստանալու կամ ուղղակի թիթիզանալու համար:

Այնուամենայնիվ, այս և շատ ուրիշ ավտոմեքենաներ չեն ընդգրկվել մեր “10 ամենից թանկ ավտոմեքենաները“ ցանկում, որովհետև դրանք այսօր առկա չեն շուկայում, կամ ուղղակի կոնցեպտային արտադրության են:                                                                                            Ստորև բերված են 10 ամենից թանկ սերիական արտադրության ավտոմեքենաները:            1.Bugatti Veyron Super Sports` $2,400,000: Բազային “Veyron”-ն արժե` $1,700,000: Սա ամենաարագընթաց մեքենան է. 0-100 կմ/ժ արագություն զարգացնում է ընդամենը 2,5 վայրկյանում: Այս ավտոմեքենայի առավելագույն արագությունն է 429 կմ/ժ: Երբ մրցում եք “Bugatti Veyron”-ի հետ, լավ կլինի պատրաստ լինեք պարտվելուն:                                        2.Pagani Zonda Clinque Roadster` $1,850,000: Բացի այն բանից, որ սա ամենից էկզոտիկ մեքենան է համարվում, այն նաև ամենից թանկերի շարքում է: Մեքենան 0-100կմ/ժ արագության է հասնում 3,4 վայրկյանում և առավելագույն արագությունը370 կմ/ժ է:alt         3.1.Lamborghini Reventon` $1,600,000: Երբևէ արտադրված ամենահզոր և ամենաթանկ Լամբորգինին է: Այն 0-100կմ/ժ արագության է հասնում 3,3 վայրկյանում: Այս մոդելի արտադրության սահմափակությունը և բացառիկ դիզայնը թանկության հիմնական պտճառներն են: Առավելագույն արագությունը 340 կմ/ժ է:alt

3.2.Koenigsegg Agera R` $1,600,000: Այս ավտոմեքենան 0-100կմ/ժ արագության է հասնում 2,8 վայրկյանում: Առավելագույն արագությունն է 379 կմ/ժ: Մեքենան ի վիճակի է զարգացնել 434,52 կմ/ժ արագություն, բայց դրա արագությունը սահմանափակված է էլեկտրոնիկայով: Որոշ փաստաթղթեր ձևակերպելուց հետո ընկերությունը, հնարավոր է, հանի սահմանափակումը: Եվ այդ դեպքում հարց է ծագում` արդյոք Բուգատին է ամենարագընթացը:

alt  4.McLaren F1` $970,000: Սա հենց այն նույն Մակլարեն մակնիշն է, որը 1994թ.-ին “Ֆորմուլա-1” ավտոմրցույթին ճանաչվեց ամենաթանկ և ամնաարագ ավտոմեքենան: Չնայած այն կառուցվել է 15 տարի առաջ, այն ունի աներևակայելի առավելագույն արագություն` 390 կմ/ժ և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,2 վայրկյանում:                        5. Ferrari Enzo $670,000: Սա երբևէ կառուցված ամենահայտնի սուպերմեքենաներից է: Այն ունի 349 կմ/ժ առավելագույն արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,4 վայրկյանում: Այս մոդելից ընդամենը 400 օրինակ է արտադրվել, և դրանցից յուրաքանչյուրն այսօր աճուրդով վաճառվում է $1,000,000:                                                                                                      6.Pagani Zonda C12 F` $667,321: Այս ավտոմեքենան արտադրված է իտալական փոքրիկ անկախ ընկերության կողմից: Այն խոստանում է զարգացնել 346 կմ/ժ-ից բարձր արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,5 վայրկյանում:alt   7.SSC Ultimate Aero` $654,400: Մի խաբնվեք այս ավտոմեքենայի գնին: Չնայած այն գնով 7-րդ տեղում է, սակայն առավելագույն արագությամբ համարվում է աշխարհում 2-րդ օրինականորեն շահագործվողը: Այս ավտոմեքենային կարելի է հանդիպել փողոցում: Այն զարգացնում է ավելի քան 413 կմ/ժ առավելագույն արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 2,7 վայրկյանում: Այս գեղեցկուհին “Bugatti Veyron”-ի գնի կեսն արժե, սակայն բավականին հզոր է, որ մրցի դրա հետ: Այս մոդելից արտադրվելու է ընդեմը 25 օրինակ:alt       8.Ascari A10` $650,000: Այս գազանը կարող է զարգացնել 346 կմ/ժ արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 2,8 վայրկյանում: Անգլիական Բենբերի առևտրային քաղաքում նախատեսվում է արտադրել այս ավտոմեքենայից ընդամենը 50 օրինակ:                                    alt      9.Saleen S7 Twin Turbo` $555,000: Սա առաջին իրական ամերիկյան ավտոմեքենան է; Այն աշխարհում 3-րդն է արագությամբ: Այն զարգացնում է 399 կմ/ժ-ից բարձր արագություն և 0-100 կմ/ժ-ի է հասնում 3,2 վայրկյանում: Ամերիկամետները հաճույքով կթիթիզանան այսպիսի ավտոմեքենայով:alt10.Koenigsegg CCX` $545,568: Այս շվեդացին շատ դժվար պայքարի մեջ է մտել, որպեսզի դառնա աշխարհի ամենաարագ ավտոմեքենան: Սակայն դեռևս այն 4-րդ է և զարգացնում է 394 կմ/ժ-ից բարձր արագություն: Սակայն այս մեքենայի արտադրողները չեն հանձնվում և մոտ ապագայում ամեն ինչ կանեն` ամենաարագի տիտղոսը նվաճելու համար:                                                                                                                     alt              Այսքանը աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաների մասին:                                                                                                                                                                                         3.Աճուրդի է հանվել աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը...

Christie’s աճուրդային տունը աճուրդի է հանել աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը` հռչակավոր թռչնաբան, բնագետ եւ նկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» գրքի առաջին խմբագրումը: Գրքի նախնական արժեքը 7-10 միլիոն է:

35-տարեկանում բնագետը որոշում կայացրեց կատներել մայրցամաքի անխտիր բոլոր թռչուններին: Նրա գեղարվեստական մեթոդը կարող է տարօրինակ թվալ, Օդյուբոնը սպանում էր թռչուններին եւ նրանց բացարձակ բնական տեսք էր տալիս: Անձամբ ինքը հայտնաբերել է թռչունների 25 նոր տեսակներ:

Օդյուբոնն անձամբ 400 պատկերներ է նկարել` ներկայացնել փետրավորներին բնական չափերով: Արտառոց այդ գրքի էջի չափը 99×66 սմ է:

«Ամերիկայի թռչունները» տպագրվել է Էդինբուրգում եւ Լոնդոնում 1827-ից 1838 թվականներին: Ընդամենը տպվել է գրքի 120 օրինակ, այն գնել էին Անգլիայի թագուհի Ադելաիդան եւ Ֆրանսիայի թագավոր Կառլ 10-րդը: 2010թ. գրքի նմուշներից մեկը վաճառվել է Sotheby’s աճուրդում 11,5 մլն դոլարով:

Առաջին տեղն ամենաթանկ գրքերի ցանկում Լեոնարդո դա Վինչիի «Լեստերյան կոդեքսն է», որը կազմվել է 1504-1516 թվականներին: Նրա արժեքը կազմում է 30 մլն դոլար:

Երկրորդ տեղում 1188 թվականի Ավետարանի ձեռագիր օրինակն է 226 էջով, որը ակզմվել է Հերմարսհաուզեն բենեդիկտյան աբբայության վանականների կողմից: «Հենրիխ Լեւի Ավետարանը» 1983թ. վաճառվել է 12,4 մլն դոլարով, եւ գնել է այն Գերմանիայի կառավարությունը:                                                                                                  4.Աշխարհի ամենաթանկ հյուրանոցները                                                  alt

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ արտասահմանցի գործարարներն ու ճանապարհորդները ցնցում են ապրում մոսկովյան հյուրանոցների գներից: Այդ ամբողջ ընթացքում ՌԴ-ի մայրաքաղաքի հյուրանոցները ամենաթանկերից մեկն են եղել աշխարհում` իրենց հետևում թողնելով Փարիզի, Ժնևի և Ցյուրիխի շատ հարմարավետ հյուրանոցները: Այդ մասին հաղորդել է The Telegraph-ը:
Hogg Robinson Group (HGR) միջազգային ընկերության տվյալներով, որն ամբողջ աշխարհում զբաղվում է տուրիստական ծառայությունների մոնիթորինգով, 2011 թվականին Մոսկվայի երեքաստղանի հյուրանոցի մեկտեղանոց համարում մեկ գիշերվա միջին արժեքը կազմում է 423 դոլար: Իսկ Ժնևի և Ցյուրիխի շատ հարմարավետ հյուրանոցներում գիշերելն այժմ արժե միջինը համապատասխանաբար 370 և 356 դոլար: Բրիտանական հրատարակության լրագրողները ենթադրում են, որ մոսկովյան հյուրանոցներում նման դրակոնյան գները կապված են այն բանի հետ, որ Ռուսաստանում են ապրում աշխարհի ամենաունևոր մարդկանց մեծ մասը: Ռուսաստանցի հարուստների զգալի մասը տարեկան վաստակում է ավելի քան 250 հազար դոլար, գրում է The Telegraph-ը:
HGR ընկերությունը հյուրանոցային համարների արժեքի մոնիթորինգ է անցկացրել աշխարհի հիսուն տարբեր քաղաքներում: Ըստ հետազոտողների տվյալների` այս տարի 33 քաղաքներում հյուրանոցներում ապրելու գները աճել են 4 տոկոսով: Այդ առումով հատկապես աչքի են ընկել Ասիայի երկրների հյուրանոցները: Հոնկոնգում և Սինգապուրում հյուրանոցային ծառայությունները թանկացել են 7 տոկոսով, սակայն հյուրանոցային համարների թանկացման առումով ռեկորդակիր է ճանաչվել Ստամբուլը. մեկ տարվա ընթացքում տեղի երեքաստղանի հյուրանոցում մեկ գիշերվա արժեքն ավելացել է 37 տոկոսով և այժմ կազմում է միջինը 317 դոլար:
HGR-ի տվյալների համաձայն` աշխարհի ամենաէժան հյուրանոցներից մեկը ճանաչվել են Մեծ Բրիտանիայի Կարդիֆ, Գլազգո և Լիվերպուլ քաղաքների հյուրանոցները: Այդ քաղաքների հյուրանոցների միանգամայն հարմարավետ համարներում գիշերելը միջին հաշվով արժե 130 դոլար: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են խնայել, հաջորդ արձակուրդը պլանավորելիս պետք է ուշադրություն դարձնեն Արեւելյան Եվրոպայի վրա: Այստեղ հյուրանոցների ծառայությունները ոչ միայն չեն թանկացել, այլև էժանացել են 6,6 տոկոսով: Հյուրանոցների առումով Եվրոպայի ամենաէժան քաղաքներն են ճանաչվել Բուխարեստը և Կիևը:
Փորձագետները կանխատեսում են, որ եկող տարի Լոնդոնը, որտեղ անցկացվելու են Օլիմպիական խաղերը, կարող է վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ հյուրանոցային համարների թանկությամբ առաջ անցնել Մոսկվայից:                                     5.Աշխարհի ամենաթանկ սիգարները-Կուբական ամենաթանկ սիգարները` Cojiba Behike անունով, արժեն 20 հազար դոլլար: El Laguito գործարանի 100 սիգարներից 40-ն անձամբ պատրաստել է գործարանի սեփականատերը:Աշխարհի ամենաթանկ սիգարները

6.Աշխարհի ամենաթանկ փոշեկուլը.-Չեխ դիզայներ Lukaz Jemiol-ը ստեղծել է այս հրաշք սարքը, որը մեջ տեղադրված են 3730 Swarovski բյուրեղներ: Այս փոշեկուլից աշխարհում ընդամենը մեկ հատ կա, սակայն հայտարարված է, որ ցանկության դեպքում մարդիկ կարող են պատվիրել ևս մի քանի զույգ:

 Աշխարհի ամենաթանկ փոշեկուլը

7.Աշխարհի ամենաթանկ Բարբի տիկնիկը-Այս տիկնիկի զգեստը պատրաստված է 160 ադամանդներից և սպիտակ ոսկուց: Այն հատուկ պատրաստվել է Բարբի տիկնիկների 40-ամյակի կապակցությամբ և արժե 100 հազար եվրո:Աշխարհի ամենաթանկ Բարբի տիկնիկը                                 8.Աշխարհի ամենաթանկ կինը-…Ջեննիֆեր Լոպեսն է: Նյու-Յորքի ապահովագրական ընկերությունների մեկն ապահովագրել է նրա մարմինը մեկ միլիարդ դոլարով:                                                        Աշխարհի ամենաթանկ կինը                            9.Աշխարհի ամենաթանկ ֆիլմը-…դեռևս շարունակում է մնալ Տիտանիկը, որի նկարահանումների վրա ծախսվել է ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար:Աշխարհի ամենաթանկ ֆիլմը                  10.Աշխարհի ամենաթանկ գովազդը-2002-ին Pepsi ընկերությունը հրավիրեց Բրիթնի Սփիրսին իր գովազդային հոլովակում նկարահանվելու համար: 90-վայրկյանանոց հոլովակի համար երգչուհին վաստակեց 7.53 միլիոն դոլար:Աշխարհի ամենաթանկ գովազդը

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: