Оставьте комментарий

Սեր

սերը  համացանցում

Վիրտուալ համայնքը սուպերմարկետի պես մի բան է, որտեղ ոմանք փնտրում են կյանքի ուղեկից, ոմանք էլ` մի գիշերվա կողակից:
Սեքսուալ հեղափոխությունը, որի մասին միշտ խոսվում է, կարծես թե փոխադրվել է այլ դաշտ. համաշխարհային սարդոստայնում գիշեր-ցերեկ մշակվում են սիրային մարտավարություններ և ստրատեգիաներ: Այստեղ հանդիպում են ու բաժանվում կամ միանգամից կամ որոշ ժամանակ անց` միասին «ապրելով» վիրտուալ իրենց հարաբերությունը: Համացանցում տեղ կգտնի ցանկացած ֆանտազիա:
Սակայն շատ դեպքերում, ինչպես փաստում են ընտանեկան հոգեբանները, համացանցում ծանոթություն փնտրողների նպատակը մեկն է` «լրացնել» իրենց մենակությունը: Իհարկե հանդիպում են սեքսուալ որսորդներ, սակայն տղամարդկանց և կանանց մեծամասնությունը ձգտում է իրենց զույգ գտնել, որպեսզի հանգստյան օրերը կամ արձակուրդները միայնակ չանցկացնեն»: Ինչ-որ մեկը հույս ունի համացանցի միջոցով գտնել իր երկրորդ կեսին, քանի որ, թվում է, թե թեկնածուների անվերջ ցուցակները փորփրելիս վերջապես կգտնենք այն միակին:
Մի՞թե իրական կյանքում շփման համար ժամանակ չի մնացել: Նախկինում ծանոթության ամենահայտնիմիջոցները աշխատանքի, ուսման վայրերն, սրճարաններն ու վերջապես փողոցն էին, սակայն այսօր ամեն ինչ փոխվել է: Բացի այդ` մեծ քաղաքում ապրող մարդկանց բնորոշ` սեփական անձի օտարումը դժվարեցնում է հավանական զուգընկերոջ որոնումը: Այդ պատճառով էլ համացանցը դարձել է երիտասարդության համար ծանոթության ամենահուսալի ու հեշտ միջոցը:
Համացանցում ընկերներ և ոչ միայն փնտրելիս փորձում ենք որքան հնարավոր է շահեկան տպավորություն գործել, որպեսզի արժանանանք ուշադրության և սիրո:
Ֆեյսբուքյան պրոֆայլներում նշված հոբբիները, սովորությունները, հետաքրքրությունները, տարիքն ու նախընտրած երաժշտությունն ու գրականությունն այնպես է ընտրվում, որպեսզի դրանք միանգամից ուշադրություն գրավեն: Չէ՞ որ բոլոր օգտատերերը ձգտում են այնպես անել, որպեսզի իրենց վիրտուալ կերպարը սեր ու հարգանք վայելի, լինի վարկանիշային ու գրավիչ:
Մեր մասին համացանցում խոսելիս մենք ներկայացնում ենք այն, ինչ ցանկանում ենք, այն, ինչ շահեկան ենք համարում: Իրական կյանքում էլ ենք նույնը անում: Այսինքն` այստեղ համացանցն ու իրական կյանքը շփման եզրեր ունեն: Սակայն արդյո՞ք իրական կյանքում նույնքան հաջողությամբ կարող ենք ինքներս մեզ շահեկան դիրքից ներկայացնել: Կասկածում եմ…
Իրական կյանքում մենք ենթագիտակցորեն թաքցնում ենք սեր գտնելու մեր սպասումներն ու հույսերը: Համացանցային հարաբերություններն այլ կերպ են ընթանում. մենք հստակ գիտենք, թե ինչպիսին պետք է լինի այն մարդը, ում հետ ցանկանում ենք ծանոթանալ:
Մենք փնտրում ենք մեր նմաններին: Մենք ճաշակի, հետաքրքրությունների, տեսակետերի նմանություն ենք փնտրում, ինչը որոշ չափով կարող է լրացնել վիրտուալ հարաբերությունների անիրականությունը: Սակայն այստեղ մեր մարմինը լռում է. դիմացինի իդեալականացումն ու ընտրողական վերաբերմունքն այնքան կարևոր են դառնում, որ մենք զրկվում ենք մարմական և ոչ վերբալ ազդակներն ընկալելու հնարավորությունից: Դիմացինի մասին ցանկացած տեղեկատվություն ընդունվում է չափազանցված վիճակում, այսինքն` մենք կորցնում ենք իրականության զգացումը:սերը  համացանցում
Որքան շատ են զարգանում վիրտուալ հարաբերությունները, այնքան ավելի շատ է դիմացինը դառնում մեր կանխատեսումների օբյեկտը. մենք վերագրում ենք նրան այն ամենը, ինչ կարևոր է մեզ համար, ինչ կուզեինք տեսնել: Բավական է մի քնքուշ կամ կրքոտ հաղորդագրություն, և մեր երևակայությունն արդեն ինքնուրույն շարունակում է ստեղծել պատկերներ ու երևույթներ, որոնք իրականում գոյություն չունեն: Մենք գրեթե համոզված ենք, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ նույնպես երազում է մեր մասին: Սակայն, ցավոք, հանդիպմանը շատ հաճախ հաջորդում է հիասթափություն:
Այդ պատճառով հոգեբանները խորհուրդ են տալիս ծանոթանալ իրական կյանքում և ընդհանրապես ապրել իրական կյանքով: Վիրտուալ կյանքը լավ բան է, եթե այն չափի մեջ է: Մի մոռացեք, որ համակարգչի էկրանից ու ստեղնաշարից այն կողմ ռեալ մարդիկ են` ռեալ զգացմունքներով: Մի տարվեք վիրտուալ ծանոթություններով ու վերադարձեք իրական կյանք:                               …………………………………………………………………………………………………………………………………………………………………   Ինչպե՞ ս գրավել աղջկա սիրտը                                                                       Ինչպե՞ ս գրավել աղջկա սիրտը

Գիտե՞ք, տղաներ, որպեսզի աղջիկը ժպտա, պետք չի շատ ջանք թափել ու տառապել: Ցանկացած` անգամ ամենաաղքատ տղան կարող է աղջկա մոտ ժպիտ առաջացնել 100 անգամ ավելի հաճախ, քան ինչ-որ մեծահարուստ մեկը, որ հույսը դրել է իր փողերի վրա: Բոլոր աղջիկները երազում են, որ իրենց իսկապես սիրեն: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Ի՞նչ անել, որպեսզի ձեր սիրած էակը ժպտա: Ավելի հեշտ բան չկա… Պարզապես կարդացեք այս մի քանի պարզ խորհուրդներն ու ձեր սիրելիին մի փոքր երջանկություն պարգևեք: Չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է:
Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի (ոչ թե կրքոտ է կամ սեքսուալ):
Բռնիր նրա ձեռքը, անգամ եթե դա մի քանի վայրկյան է տևում (կարևոր չի, թե երբ և որտեղ):
Մոտեցիր նրան հետևից և գրկիր: Երկար ժամանակ բաց մի թող նրան, եթե իհարկե նա ջանքեր չի թափում քեզնից ազատվելու:
Համբուրիր նրա ճակատը:
Երբ նա տխուր է, գրկիր նրան և ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար:
Գնահատիր փոքրիկ պահերը: Դրանք նրա համար շատ կարևոր են:
Եթե երկար ժամանակ ինչ-որ ուրիշ աղջկա հետ էիր զրուցում, խոսակցության ավարտից հետո մոտեցիր նրան, գրկիր ու համբուրիր. թող իմանա, որ նա քոնն է, իսկ մյուսները` ոչ:
Պարզապես զանգահարիր նրան և բարևիր:
Ընկերների և ընտանիքի անդամների հետ ծանոթության ժամանակ նրան որպես քո ընկերուհի ներկայացրու:
Եթե նա զայրանում է քեզ վրա, համբուրիր նրան:
Խաղա նրա վարսերի հետ, մատներդ անցկացրու դրանց մեջ և շոյիր դրանք:
Նրան քո գիրկն առ, անգամ եթե նա բացականչի, որ իրեն ցած իջեցնես: Իհարկե դա պետք չի անել բոլորի մոտ:
Նրա հետ այգի գնա և պարզապես զրուցիր նրա հետ:
Նրան անեկդոտ պատմիր, կապ չունի, թե որքան հիմար անեկդոտ է, ուրախացրու նրան:
Թող նա քնի քո գրկում (կա՞ ավելի հրաշալի բան):
Նրան իր սիրելի ծաղիկները նվիրիր, անգամ եթե դա արևածաղիկ է:
Ընկերների շրջապատում նրա հետ այնպես եղիր, ինչպես այն ժամանակ, երբ առանձին եք:
Նայիր նրա աչքերին և պարզապես ժպտա:
Թող լուսանկարի քեզ այնքան, որքան ցանկանում է:
Երեք բան, որ պետք է նվիրես նրան. 1. Փափուկ խաղալիք, որին գրկած նա կքնի, 2. Փոքրիկ մատանի, որ նա երբեք չի հանի, 3. Քո վերնաշապիկներից մեկը, որը նա կհանգի, երբ քնում է:
Մի մոռացիր նրան ասել, որ կարոտում ես, եթե հեռու եք իրարից:
Լսիր նրան, երբ նա խոսում է, անգամ եթե արդեն երկու ժամ է անդադար քեզ ինչ-որ բան է պատմում:
Համբուրիր նրան անձրևի տակ (այդ համբույրը նա մինչև կյանքի վերջ կհիշի):
Եթե սիրում ես նրան, ասա դրա մասին:
Կյանքն այնքան կարճ է, որպեսզի ցույց չտաս աղջկան, թե որքան շատ ես սիրում նրան: Իրական սերը չի գնվում թանկարժեք նվերներով, նորաձև ռեստորաններով և զարդերով (թեև դա էլ չի խանգարի:D): Միայն թե ավելի կարևոր է, թե ինչպես է աղջիկն իրեն զգում, երբ կողքիդ է: Այսպես որ, սիրելի տղաներ, մի վախեցեք ձեր զգացմունքներն արտահայտելուց, չէ՞ որ սերն այնքան հիանալի զգացմունք է: Համարձակ եղեք:                                                                                                                                                                       …………………………………………………………………………………………………………………………………………………………                Որո՞նք են տղամարդկանց հետ ծանոթանալու լավագույն վայրերն ու միջոցները: Այսօր կփորձենք դա պարզել:Խցանումներ

Ընկերներ և ծանոթներ
Գուցե և ոչ ամենառոմանտիկ և օրիգինալ միջոցն է, բայց ամենահայտնիներից մեկն է, իսկ գլխավորը` գործող և անվտանգ: Եթե ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրում, պետք չի հուսահատվել, ինքներդ խնջույք կազմակերպեք: Իսկ առիթները կարող են բազմազան լինել` առաջին աշխատավարձ, մաֆիայի փառատոն, ձմռան առաջին օր և այլն:
Համացանց
Սոցիալական ցանցեր, թեմատիկ ֆորումներ, ծանոթության կայքեր և բլոգեր. համացանցը բազում հնարավորություններ է ընձեռում: Ծանոթանալու այս միջոցի թերությունն այն է, որ երբեք չես իմանա, թե ով է դիմացինդ, և պետք է շատ զգույշ լինել, գուցե համակրելի երիտասարդի նկարի տակ բնավ նա չէ:
Ուսումնական հաստատություններ
Համալսարան, ավտոդպրոց, օտար լեզուների կուրսեր, պարի դասընթացներ. նման վայրերում ծանոթությունները կարող են շատ խոստումնալից լինել: Առանձնակի ուշադրության են արժանի լեզվի դասընթացները. չէ՞ որ այդպիսով ցույց ես տալիս, որ ցանկանում ես սովորել, իսկ տղամարդիկ սիրում են ուսումնատենչ աղջիկներին:
Աշխատանք
Չնայած մեծ ռիսկերի` գրասենյակը շարունակում է մնալ պոտենցիալ փեսացուների լավագույն հավաքատեղին: Եթե սիրավեպ սկսել աշխատակցի, այլ ոչ թե շեֆի հետ, ապա հաջողության շանսերը շատ մեծ կլինեն: Հաշվի առեք, որ անհաջողության դեպքում շատ հավանական է, որ ձեզնից ինչ-որ մեկը ստիպված կլինի փոխել աշխատավայրը:
Մարզասրահներ
Մարզասրահներում կարելի է ծանոթանալ ոչ միայն մարզիչների հետ, այլև այնտեղ մարզվելու եկող տղաների: Թեև արտասահմանում նրանցից շատերն այնտեղ են գալիս ոչ թե ծանոթանալու, այլ մարզվելու համար, սակայն մի՞թե նույնը կարելի է ասել Հայաստանի մասին: Հաստատ` ոչ:
Ուրիշի հարսանիք
Ուրախ տրամադրություն, ոգելից խմիչք, նորապսակների ռոմանտիկ հայացքներ ու համբույրներ: Ծանոթանալու համար շատ լավ միջավայր է: Ընտրությունը մեծ է` փեսայի ընկերները, հյուրերը, դիջեյը, թամադան:

Օդանավակայան
Թռիչքի սպասումը և ինքը` թռիչքը, ակամայից երաշխավորում են, որ որոշ ժամանակ միասին եք լինելու: Սպասասրահներում նույնպես բավականին համակրելի երիտասարդներ են լինում: Իսկ որքան հմայիչ են նրանք, երբ անհանգիստ աջ ու ձախ անելով քայլում են ու մտախոհ սպասում են 
Գիշերային ակումբներ
Կարևորը ճիշտ ակումբ ընտրելն է. առաջին հանդիպածը չի անցնի: Իմացեք` մարդկանց տարբեր խավեր հաճախում են տարբեր ակումբներ: Դա պետք է նախապես հաշվի առնել` անհարմար իրավիճակից խուսափելու համար:
Խցանումներ
Դուք ոչ մի տեղ չեք գնում, նա նույնպես: Խցանման ժամանակ ավելի լավ է սիրաբանել, քան նյարդայնանալ, զայրանալ կամ դիմահարդարվել:
Միջոցառումներ և այլն
Աշխարհիկ միջոցառումներ, գրքերի, ձայնասկավառակների շնորհանդեսներ, նորաձևության ցուցադրություններ, բազմապիսի պրեմիերաներ և այլն: Գնալու այնքան տեղ կա, պարզապես պետք է հետաքրքրվել: Ֆեսյբուքում ամեն օր մեզ invite են անում տարբեր միջոցառումների, կայքերում գրվում են առաջիկա խնջույքների մասին: Դրանք շատ լավ վայր են ծանոթանալու լուրջ և գործարար մարդկանց հետ:                                                                                                                                                     ………………………………………………………………………………………………………………………………………………………………  Ինչպե՞ս գրավել աղջկան. 12 խորհուրդ «չուզողից»                                              Ինչպե՞ս գրավել աղջկան

Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է գրավել աղջկան: 12 օգտակար խորհուրդ սիրելի տղաներին:
Համեմատիր նրան ուրիշների հետ
Նրան հյուր ես գնում: Նա քեզ իր խոհարարական հրաշքներով է հյուրասիրում, ինչը համտեսելով արտաբերում ես հետևյալ արտահայտություններից մեկը. «Ի՞նչ է սա», «Ինչ տարօրինակ համ է…», «Կարծում եմ` այստեղ մի բան պակաս է…» և որ ամենալավն է` «Իսկ մայրիկս ավելի լավ է պատրաստում»:
Խոսում ես նրա թերությունների մասին
Երբ խոսում ես աղջկա թերությունների մասին («Որտե՞ղ է գոտկատեղդ», «Երբեք չե՞ս մտածել քթի վիրահատության մասին», «Ա՜յ քեզ հսկայական հետույք…»), նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Ավելի լավ բան չես կարող ասել:
Բարձրաձայն երազիր այլ աղջկա մասին
Երբ համբուրվում ես նրա հետ, ասա նրան, որ նրա փոխարեն պատկերացնում ես, ասենք, Անջելինա Ջոլիին:
Եղիր վատագույն եսասերը
Հաշվի մի նստիր նրա ցանկությունների հետ, չէ՞ որ քոնը քեզ լրիվ բավարար է: Համոզիր նրան անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ նա որևէ ցանկություն հայտնի` արհամարհիր կամ սկսիր բարձրաձայն բղավել ու այս ու այն կողմ վազել:
Ավելի շատ տղամարդկություն
Չէ՞ որ իսկական մաչո ես: Օրինակ` ինչու՞ ամեն օր սափրվել: Շաբաթական մի անգամը լրիվ բավարար է: Իսկ ամեն օր լողանում են միայն հոգեկան հիվանդները: Եվ քեզ շատ է դուր գալիս մաշված սվիտերդ, որ տատիկդ է գործել քեզ համար: Իսկ այս ջինսերն արդեն երկու տարի անընդմեջ հագնում ես:
Մի զանգիր նրան
Երբեք մի զանգիր նրան, անգամ որպեսզի հարցնես, թե ինչպես է իրեն զգում, կամ թե կենդանի է արդյոք, թե ոչ: Տարիներով մի զանգիր նրան: Թող ինքը զանգի, եթե պետք է: Իսկ եթե նա ինքը զանգահարի, ապա ասա, որ անհամբեր նրա զանգին էիր սպասում, քանի որ հեռախոսումդ փող չունես:
Ամեն հարմար առիթի դեպքում դավաճանիր նրան
Չէ՞ որ դու հասուն արու ես, միասերությունը քեզ համար չէ: Քո սրբազան առաքելությունը ազգի ծնելիության մակարդակը բարձրացնելն է:
Մի պայքարիր վնասակար սովորությունների դեմ
Դա քո անհատականության մի մասն է: Այդ պատճառով ավելի հաճախ հարբիր խոզի պես, ընդունիր թմրանյութեր և դարձիր ՁԻԱՀ վարակակիր: Ասա նրան. «Մռութ, ես սիրում եմ սուր զգացողություններ, առանց դրա կյանքն անիմաստ է, ծխե՞ս»:
Եղիր նրա ժլատ ասպետը
Ինչու՞ նվիրես նրան ծաղիկներ: Միևնույն է` վաղը թոշնելու են: Իսկ շոկոլադը վնաս է կազմվածքին: Եվ ընդհանրապես, աղջիկներին նվերներ են տալիս միայն «հարիֆները», իսկ դու կարգին տղա ես, ամոթ է, չէ՞:
Խաղեր խաղա
Դուրս մի արի Facebook-ի և Одноклассники-ի խաղերից: Աղջիկը կսպասի, իսկ կովերին կթելը կամ հերթական առաջադրանքը կատարելը չեն սպասի:
Եղիր նյութապաշտ
Ոչ մեկին թույլ մի տուր դիպչել անձնական իրերիդ` հեռախոսիդ, համակարգչիդ, ավտոմեքենայիդ: Բղավիր, եթե հակառակն է պատահում: Ապա սկսիր արտասվել:
Կասկածիր նրա խելքի առկայության վրա
Միշտ սովորեցրու նրան, թե որն է ճիշտը, որը` սխալը: Ասա նրան, որ կյանքն այն չէ, ինչ նա պատկերացնում է:
Եթե հետևես բոլոր խորհուրդներին կամ դրանցից գոնե մեկին, ապա ցանկացած աղջիկ քոնը կլինի:

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: